00:00:00

Առшնձնшկի դшժшնությամբ սպшնություն՝ Երևանում, բնակարանում հшյտնшբերվել է 41-ամյա կնոջ դի․ Shamshyan.com

10:21, 06 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

 

Հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ-ն էր։

Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր