Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետի ռուսական կողմում լքված մեքենաները տեղափոխում է տուգանային հրապարակ:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Մեդուզա» հրատարակությունը:
Իրավապահները խոստանում են մեքենաները վերադարձնել տերերին միայն այն դեպքում, եթե նրանք ներկայացնեն փոխադրամիջոցի անձնագիրը։
«Mash Gor» Telegram ալիքի փոխանցմամբ՝ 80 մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ։
Նշենք, որ մինչ այդ ՌԴ Պետխորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես էր եկել ՌԴ սահմանի մոտ քաղաքացիների կողմից լքված մեքենաները մոբիլիզացվածների (զորահավաքին մասնակցողների) ընտանիքներին հանձնելու նախաձեռնությամբ։