Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միկրոավտոբուսային հ.5 երթուղին այսուհետ կսպասարկվի նաեւ համայնքային՝ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով։
«Միկրոավտոբուսային հ.5 երթուղին եղած «Գազել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։