Սոցցանցերում իր ոճային լուսանկարներով մի շարք աղջիկների սրտեր գերած շոումեն, դերասան, մոդել ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ հայտնի Ռիժին, կարծես թե, որոշել է լքել ցանկալի փեսացուների շարքը: Նրա սիրտն այլեւս զբաղված է: Համենայնդեպս, այդ մասին է հուշում նրա հրապարակած վերջին լուսանկարները երգչուհի ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
Ի դեպ, եթե Աշոտ Կարապետյանը հանրության լայն շրջանակներին առավել հայտնի է հեռուստասերիալներում կերտած իր դերերով, ապա Լիլիթ Համբարյանին երաժշտասեր հանրույթը հիշում է «Լավագույններից Լավագույնը» եւ The voice երաժշտական նախագծերից: Լիլիթ Համբարյանը եղել է նաեւ Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական երգի մրցույթի փոխհաղթողը:
Իսկ մեզ մնում է երջանկություն մաղթել գեղեցիկ զույգին եւ հետեւել, թե երբ նրանք կորոշեն պաշտոնապես հաստատել այն, ինչի մասին արդեն հուշում են նրանց հրապարակած համատեղ նկարները «սրտիկողները»:
Աղբյուրը՝ iravunk.com