00:00:00

Կրակոցներ և հետապնդում՝ Լոռիում․ Ford-ի վարորդը դիմել է փախուստի․ Shamshyan.com

23:16, 04 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկ Դ. Մանուկյանը իր ծառայակից, նույն գումարտակի պարեկ Ա. Սիրադեղյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ծառայություն կատարելու ընթացքում Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում նկատել են Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ երթևեկող Ford Transit մակնիշի ավտոմեքենան։

Ford-ի վարորդը, նկատելով պարեկային ծառայության տարբերանշանով ավտոմեքենան, կտրուկ հետադարձ կատարելով սկսել է երթևեկել Դիլիջանի ուղղությամբ։ Պարեկների մոտ կասկած է առաջացել, և բարձրախոսով հորդորել են, որպեսզի նա կանգնի, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկների  օրինական պահանջին և դիմել է փախուստի։

Պարեկները միացրել են ավտոմեքենայի ձայնային ազդանշանը և դարձյալ հորդորել վարորդին, որպեսզի կանգնի։ Ford-ի վարորդն այս դեպքում նույնպես չի ենթարկվում պարեկների օրինական պահանջներին և սկսում է ավտոմեքենան վարել անկանոն՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ իրական վտանգ ստեղծելով մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար։

Հետապնդումը Լոռու մարզից հասնում է Տավուշի մարզ, դեպի Դիլիջան, և պարեկներից Դ. Մանուկյանը իրեն հատկացված ատրճանակից 1 անգամ կատարում է նախազգուշական կրակոց դեպի օդ, որից հետո, սակայն, վարորդը շարունակում է փախուստը։

Այս անգամ պարեկը 2 անգամ կրակում է ավտոմեքենայի հետևի անիվի ուղղությամբ, իսկ Ford-ի վարորդը շարունակում է չենթարկվել և ավտոմեքենան արդեն վարում է Դիլիջանից դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ։

Պարեկներին հաջողվում է Դիլիջանի վերջնամասում կագնեցնել Ford-ը և բռնել վարորդին։  Վերջինս Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լ. Գ-ն է, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է մեծ քանակի փայտանյութ, որի օրինականությունը հավաստող փաստաթուղթ վարորդը չի ներկայացնում։  Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Լ. Գ-ն ապօրինի փայտանյութ տեղափոխեու համար տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր