Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․ դաստակի եւ մատների անդամահատում է կատարվել։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով:
Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն:
Երեխայի մոտ առկա է եղել դաստակի եւ մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում: Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ»,- նշվում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։