Շիրակի մարզի Լանջիկ գյուղում հոկտեմբերի 3-ին շահագործման է հանձնվել Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Նրան դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։