00:00:00

ՀՀ ոստիկանապետի դուստրը հարսանիքին ստացած գումարով Երևանում բնակարան է գնել

13:57, 01 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Մեկ տարի առաջ ամուսնացավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դուստրը՝ Մանե Ղազարյանը։ Մամուլը գրեց, որ իշխանական վերնախավը հրավիրված էր ոստիկանապետի դստեր հարսանիքին։

Tert.am–ը հայտնում է, որ Վահե Ղազարյանի դուստրը հարսանեկան արարողությանը ստացած գումարով Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է գնել և հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։ Նա 31մլն 850,000դրամ էթ վճարել բնակարանի դիմաց։
Վահե Ղազարյանի դուստրը չի աշխատում, ձեռք է բերել նաև Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 2016 թվականի արտադրության, որի համար վճարել է 2 մլն դրամ: Ընդհանուր, հարսանեական արարողությունից Վահե Ղազարյանի դստեր եկամուտը կազմել է 34 մլն դրամ։ Եվս 17 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Վասիլի Ղազարյանից։

 

Ի դեպ, Վահե Ղազարյանի տիկինը՝ Լուսինե Մելիքսեթյանն այլևս չի աշխատում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, նա աշխատանքի է տեղավորվել նախ Նորք–Մարաշի թաղապետարանում, իսկ հիմա աշխատում է Երևանի քաղաքապետարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր