00:00:00

Վանաձորում Լոռու պարեկը կանխել է 22-ամյա տղայի ինքնասպանության փորձը

12:18, 01 հոկտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու պարեկային գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Արման Սահակյանն ու կրտսեր պարեկ Աղասի Սարգսյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ թիվ 17 դպրոցի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ մի քաղաքացի անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել, գրում է shamshyan.com-ը։

Ա. Սահակյանն ու Ա. Սարգսյանը, մոտենալով նշված վայր, սկսում են բանակցություններ վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, ավագ պարեկին հաջողվում է համոզել, որից հետո այդ քաղաքացուն մի կերպ, մեծ դժվարությամբ դուրս են բերում անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են մոտակա ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գ-ն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր