Ուրախությամբ հայտնում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսուհետ Միջուկային էներգետիկայի Կառավարման Միջազգային Ակադեմիայի լիիրավ անդամ է, անդամակցություն հավաստող սերտիֆիկատները մեր բուհին կհանձնվեն առաջիկայում:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հնարավություն ենք ունեցել այցելելու Ատոմային Էներգետիկայի Միջազգային Գործակալության կենտրոնակայան, որտեղ նաև մասնակցել ենք «Ատոմային էներգետիկայի համաշխարհային համագործակցություն» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսին, որը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին և ավատրվում է սեպտեմբերի 30-ին:
Մի քանի հարյուր մասնակիցներ աշխարհի ավելի քան 150 երկրներից միասին քննարկում են ատոմային էներգետիկայի կառավարման, կրթության զարգացման ժամանակակից մարտահրավերներն ու փորձում կիսվել միմյանց փորձով:
Այս այցի շրջանակներում նաև հանդիպել ենք «Միջուկային տեխնոլոգիաների կառավարման» կրթական ծրագրերի պատասխանատուների հետ: