Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ 1 խումբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկաններն ու փրկարարները տարհանել են գյուղապետարանի աշխատակիցներին, տարածքն էլ սահմանազատել են, որպեսզի ներսում փրկարարներն ու սակրավորները կատարեն որոնողական աշխատանքներ:
Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: