Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը նույնքան կբարձրանա:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +20 +24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +21 +23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18 +22,
Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +21 +25,
Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23 +27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +18 +22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +24 +29,
Արարատում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +30,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +27 +29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +20 +23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +24 +28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +22 +24,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23 +27։