00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 51 հանցագործության դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. զոհվել է երկու, վիրավորվել՝ 14 մարդ

16:47, 28 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 5-ական, խարդախության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման `4-ական, ընտանեկան բռնության՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրանյութի հայտնաբերման և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, շորթման, խուլիգանության, ինքնիրավչության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր