00:00:00

«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին․ կան տուժածներ

09:10, 26 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։ Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ Ջ․ Ռ․-ն և Զ․ Ռ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր