00:00:00

Քաղաքացին քվեաթերթիկի դարձերեսին գրել է. «Հայ զինվոր, քո ցավը տանեմ»

23:04, 25 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների հաշվարկը շարունակվում է:

Ժամը 22:20-ի դրությամբ «Զորավոր համայնք» դաշինքը առաջատար է:

 

Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, երրորդում՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը:

Կան նաև անվավեր քվեաթերթիկներ: Քվեատուփից հանված քվեաթերթիկի դարձերեսին ընտրողներից մեկը գրել էր․ «Հայ զինվոր, քո ցավը տանեմ»:

Այս քվեաթերթիկը ևս համարվեց անվավեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Աղբյուր՝ 168.ам

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր