00:00:00

Դիմակավորված անձինք մտել են բնակարան, հափշտակել գումար, ոսկեղեն ու դիմել փախուստի. shamshyan.com

14:07, 24 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 03։25-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ 

Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչ՝ 59-ամյա Զարիկ Փ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում իր տան մուտքի դուռը բացել և 2 դիմակավորված անձինք մտել են ներս, ապա պահանջել են, որ հայտնի, թե որտեղ են թաքցված ոսկյա զարդերն ու գումարը։ Դրանից հետո դմակավորվածներից մեկը հյուրասենյակի պատին ամրացված հեռուստացույցը հանել է, իսկ մյուսը ննջասենյակի պահարանի միջից գողացել է ապակե տարան, որը իր կողմից օգտագործվել է որպես գումարի պահոց (Кассa), և բացելով այն՝ հափշտակել են այնտեղ եղած գումարը, ոսկյա զարդեր՝ խաչ, շղթա և մատանի, ապա դիմել փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր