00:00:00

«Բոլորդ դուրս եկեք, կարող է լրիվ փլվի». Մասնակի փլուզվել է «Սուրմալու»-ի վնասված շինությունը. Վնասվել են մեքենաներ

18:33, 21 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հավաքված մարդիկ նշում են, որ շենքը կարող է ամբողջութմաբ փլուզվել ու կոչ են անում հեռու կանգնել շենքից:

Տեսանյութերում երեւոմ են, որ վնասվել են շենքի մոտ կանգնած ավտոմեքենաներ:

«Բոլորդ դուրս եկեք, կարող է փլվի, երեք վիրավոր ունենք, երեքի վիճակն էլ լավ է, զոհեր չկան»,-ասում է հավաքվածներից մեկը:

Դեպքի վայրում ոստիկաններ կան հավաքված:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30