Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ մաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները, բացելով նշված փողոցի 175 շենքի բնակարաններից մեկի դուռը, հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են կնոջ դի։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերում կան սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքեր։
Այս պահին ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Սպանության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 60-ամյա Մելսիդա Գ-ն էր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերետիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: