00:00:00

Հայկական կողմին հանձնված զինծառայողների մարմինները հայտարարված կորուստների շրջանակում են

14:40, 20 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Irakanum.am-ն արդեն հայտնել էր, որ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացրել է, որ այսօր Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին են փոխանցվել ևս 95 զինծառայողների դիեր:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությունը հաստատել  է տեղեկատվությունը, որ այսօր մասնակցել են հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը հայկական կողմին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ նշել են, որ այսօր 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Irakanum.am-ին հայտնեց, որ հայկական կողմին հանձնված զինծառայողների մարմինները Անվտանգության խորհրդի նիտում հայտարարված կորուստների թվի շրջանակում են։

Նշենք, որ հայկական կողմը երեկ պաշտոնապես հայտնել էր, որ  Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր