00:00:00

Վերադարձված մարմինները ներառված են ՀՀ ԱԽ հայտարարած 207 զոհվածների և անհետ կորածների թվի մեջ

14:27, 20 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Վերադարձված մարմինները ներառված են ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհվածների և անհետ կորածների թվի մեջ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի հայտնած տեղեկությունը, ըստ որի՝ այսօր Ադրբեջանը հայկական կողմին  է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: 

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր