00:00:00

Ոսկին թանկանում է

13:55, 20 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ոսկին երեքշաբթի առավոտյան փոքր-ինչ թանկանում է՝ մեկ տրոյական ունցիան 1 680 դոլար, արժեքն այս մակարդակին պահում է դոլարի որոշ թուլացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստից առաջ, վկայում են աճուրդների տվյալները;

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 2,6 դոլարով կամ 0,15 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 680,8 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,65 տոկոսով՝ մեկ ունցիան 19,483 դոլար։

Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի հանդեպ) նվազել է 0,09 տոկոսով՝ 109,64 կետ։ Դոլարի թուլացումը ոսկին ավելի հասանելի է դարձնում այլ արժույթով գնելու դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր