Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 157-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են JAC մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը և KamAZ մակնիշի բեռնատարը․ ավտոցիստեռնը կողաշրջվել է, ավտոճանապարհը միակողմանի փակ է։