00:00:00

Սեւանի թերակղզում հաստատված տաղավարները կապ չունեն ՀԱԵ-ի հետ. պարզաբանում

18:12, 17 մայիս 2018

Սեւանի թերակղզում ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որեւէ առնչություն չունեն Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հետ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը: «Մայիսի 16-ին Սեւանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաեւ տարբեր լրատվամիջոցների կողմից: Հարկ ենք նկատում պարզաբանել, որ ժամանակին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցից մինչեւ լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին եւ հետագայում, ՀՀ կառավարության պահանջի հիման վրա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրեւ անվտանգության գոտի եւ անցակետ: Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին. այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրեւ ճեմարանականների ճաշարան: Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Սբ. Առաքելոց վանք եւ դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որեւէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, եւ այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որեւէ արդյունք չեն տվել»,- ասված է պարզաբանման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր