00:00:00

Տարածաշրջանում երկրների ճակատագրերը պետք է որոշեն իրենք և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ․ Իրանի նախագահը՝ Էրդողանին

15:38, 17 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
 
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է նա։

 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր