00:00:00

Հակառակորդն առնվազն եռակի ավել զոհեր ունի․ Ալեն Սիմոնյան

01:09, 17 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Շատ թեժ մարտեր են եղել և մեր զինվորները բավականին մեծ դիմադրություն են ցուցաբերել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կան ներթափանցած մեկ-երկու խումբ (խմբ․ ադրբեջանցիների) այս պահի դրությամբ, որոնց որոնման աշխատանքներ են տարվում և նրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի։ Ենթադրում եմ՝ շատ արագ։ Մխրճվել են են մի քանի տեղ և պետք է նշեմ, որ որևիցե բնակավայր գրավված չէ և որևիցե բնակավայրում հակառակորդ չկա, բայց ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Պաշտոնապես հայկական կողմն ունի 135 զոհ։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ հակառակորդն առնվազն եռակի ավել զոհեր ունի։ Եթե իրենք պաշտոնապես 71 կամ 77 են հայտնում, ապա վստահեցնում եմ, որ այդ թիվը եռակի, քառակի ավել է»,-ասաց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ բանակը զենքի կարիք ունի, մնացած բոլոր կարիքների մասով պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է։

«Մենք գումարի խնդիր չունենք, որը պետք է հատկացվի և անհրաժեշտ պարագաները գնվի։ Զենքի առումով մենք տարբեր միջոցներ ենք ձեռնարկում և չենք բավարարվում զենքի հետ կապված լուծումները տալու մեկ ուղղությունից։ Մենք այն վիճակում ենք, որ չենք կարող հապաղել»,-նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ պաշտպանական տրամադրություններ չկան, քանի որ երկրում ռազմական դրություն հայտարարված չէ և այս պարագայում ի՞նչ է պետք անել, Սիմոնյանն ասաց՝ սահմանամերձ գյուղերում զինեք և ամեն ինչ տրամադրվում է։

«Գոյություն ունի ցավոտ փորձ՝ 2020 թվականի պատերազմը, երբ շատ դեպքերում ավելի լավ կռվել են ժամկետային զինծառայողները և մեր ՄՕԲ ռեսուրսները իրենց պատրաստվածության իմաստով շատ ավելի թույլ վիճակում են եղել։ Նաև մենք կարծում ենք, որ ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել, որովհետև դա մեր հարևան երկրի կողմից մշտապես արդարացում են բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման»,-ասաց ԱԺ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր