00:00:00

Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել. վարչապետ

17:48, 17 մայիս 2018 Տնտեսություն

«Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել, տնտեսության մեջ լավատեսական սպասումներ են և պիտի կարողանանք այդ սպասումներն արդարացնել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ինչ տնտեսություն է ժառանգություն ստացել նախորդ Կառավարությունից, Փաշինյանը պատասխանեց. «Ժառանգության մասին գիտեք` մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել և հիմա արագ այդ հնարավորությունները կընդլայնենք, արդեն «դե ֆակտո» ընդլայնված են: Հիմա պետք է, որ մարդիկ համոզվեն դրանում ու պատշաճ ձևով` ներդրումների տեսքով արձագանքեն»: Հարցին, թե Ռուսաստանը չի՞ խոչընդոտի Հայաստան-Իրան կապի աշխուժացմանը, վարչապետն արձագանքեց. «Սա ԵԱՏՄ-Իրան համաձայնագիր է, և Ռուսաստանն էլ պայմանագրի կողմ է: Բնականաբար, այդ պայմանագիրը ստորագրելով ոչ միայն խոչընդոտելու մասին խոսք չի կարող լինել, այլև ամեն ինչով նպաստելու է, որ պայմանագիրը էֆֆեկտիվ լինի և ասեմ, որ Հայաստանի շահերը լիարժեք այս պայմանագրի մեջ հաշվի են առնվել»: Նիկոլ Փաշինյանը տեսականորեն չի բացառում, որ հնարավոր է իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Հնարավոր տարբերակը, որտեղ տեսականում հնարավոր է հանդիպում, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշ ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր