00:00:00

Արտակարգ իրավիճակ Վանաձորում. ահազանգ է ստացվել, որ դատարանում ռումբ է դրված. պարեկները սահմանազատել են տարածքը

17:41, 16 սեպտեմբեր 2022 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դատարանի աշխատակիցները տարհանվել են, որպեսզի հրշեջները կարողանան կատարեն որոնողական աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է ահազանգի հեղինակի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր