00:00:00

Ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում․ Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին

13:17, 17 մայիս 2018

Երևանում և մարզերում երեկվանից մեկնարկած մի շարք բողոքի ակցիաներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի տարրեր չի տեսնում: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում. «Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, և սաբոտաժ չի կարող լինել»: Իսկ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ արդեն տվել է իր գնահատականը. «Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների, ընտրակեղծիքների միջոցով միջոցով», - ասաց ՀՀ վարչապետը: Հարցին`նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվե՞ց տնտեսությունը հանել ծանր վիճակից, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության դրական փոփոխության մասին չենք կարող խոսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր