Գեղարքունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սահմանամերձ Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերը դատարկվել են… Կութի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու կողմից կրակոցները սկսվել են 23:00-ի սահմաններում, գնալով ավելի են ակտիվացել, ապա թնամին կրակ է բացել գյուղի վրա.
«Արդեն 00:30 էր արկերի ալիքից պատուհանները բացվեցին… Վախից երեխեքիս վերցրել, փախել եմ, հիմա Վարդենիսում եմ: Ոչ մի դակումենտ չկարողացա վերցնեմ, երեխեքի դակումենտները մնաց տանը, չգտեմ՝ ոնց կլինի, կկարողանա՞մ գնալ… Մենք, որ դուրս էինք գալիս, մարդիկ վազում էին, բլորը դուրս էին գալիս գյուղից…»: