Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:
Խոջաբաղյանը նշեց, որ իրենք հորդորել են բնակչությանը մնալ իրենց տեղերում, սնունդ ու ջուր կուտակել, քանի որ այս պահին դա ամենանվտանգն է:
ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։