00:00:00

Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի․ Shamshyan.com

22:33, 12 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Lexus  GS 350 մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր երեխային նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր