00:00:00

Գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա․ Փաշինյանը՝ գյուղնախարարին

12:57, 17 մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին, և տուժել են Արմավիրի, Արագածոտնի, և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը քսանից մինչև ութսուն տոկոս է կազմել, որոշ տեղերում՝ 50-90 տոկոս: «Մենք ե՞րբ կունենանք վնասի ֆինանսական գնահատական»,-հետաքրքրվեց վարչապետը: Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, որ մեկ շաբաթվա մեջ կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմով պետք է աշխատել: «Այսօր ՀՀ-ում չունենք, և սա լուրջ պրոբլեմ է, և տարօրինակ է, քանի որ երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոություններ պետք է տեղի ունենան, բայց այդ փոփոխությունները չեն եղել, և պետք է հասկանալ, որ ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր օգտվելու հնարավորությունից: Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղվարկերի հետ, քանի որ ՝, որոնք ավելի են ծանրացել տույժ-տուգանքներով»,-ասաց նա և հայտնեց, որ երեկ կենտրոնական բանկի հետ քննարկում են ունեցել և խնդրեց առաջիկայում մեխանզիմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ տուգանքներից ազատեն և որոշակի վարկային պատմության համաներման հարցը քննարկեն, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան: Գյուղատնտեսության նախարարը հայտնեց, որ 2015 թվականին կարկտահարությունից վնասների չափը կազմել է մոտ ութը միլիարդ, 2016 թվականին 33,2 միլիարդ դրամ, անցած տարի 12,2 միլիարդ դրամ: «Կարծում եմ,եթե մենք վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնենք, այս խնդրի առաջ չենք կանգնի»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ կանխարգելումը բոլոր դեպքերում ավելի էժան է նստում, քան վնասների հաղթահարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր