ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 7-11-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, արգելափակումները գրանցվել են Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։