Պոլսահայ երգչուհի Սիպիլը ներկայացրել է «Երգն իմ թևերն է» երգի պրեմիերան։ Տեսահոլովակը ներկայացնում է երգչուհու գաղափարներն ու նպատակը։ Վերջին տարիներին երգչուհին հայտնի է իր թեմատիկ երգերով, որոնք ամփոփել են մեր ազգի ցավերն ու պատմել հային պատուհասած աղետների մասին։
Այս անգամ երգը կհիշեցնի հային, թե որքան վաղուց է սկսել իր երգը թևածել աշխարհում և թե որքան հեռու են տանում ճանապարհները, որ պիտի անցնի հայը։ Սիպիլի նախաձեռնությամբ՝ համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր` անգլերեն և թուրքերեն: Երգի հեղինակ` Հասմիկ
Հախվերդյան Գործիքավորող` Վահան Նահապետյան Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան Տեսահոլովակի ռեժիսոր` Ռազմիկ Գրիգորյան Օպերատոր` Մխիթար Սերոբյան, ՀՕԳ Խորեոգրաֆիա` Էլիզա Պետրոսյանի Զգեստների նկարիչ` Լիլիթ Մելիքյան
Տեսանյութը՝