00:00:00

Ինչ կապ ունի ՀՔԾ նախկին պաշտոնյան Ծառուկյանի հետ և ինչու նշանակվեց նախարար (տեսանյութ)

12:33, 17 մայիս 2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լուրերին, որ էներգետիկայի նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ համակուրսեցիներ են. «Այո՛, ես էներգետիկայի նախարարի հետ համակուրսեցի եմ, չեմ հերքում, բայց ես նախորդ տարվա հոկտեմբերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, և թիմային որոշմամբ եմ նշանակվել նախարար»։ Նորանշանակ նախարարան ասաց նաև, թե իրեն աստիճանաբար ներկայացվում են ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ նաև «Հյուսիս-հարավ»-ին վերաբերվող հարցերը։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե նախկինում նախարարը ՀՔԾ պաշտոնյա է եղել, տրանսպորտի հետ որևէ կապ չի ունեցել, Աշոտ Հակոբյանն արձագանքեց. «Եթե իմ նախորդ աշխատանքը չօգնի, չի կարող վնասել»։ https://www.youtube.com/watch?v=kuZPErd_nsk&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր