Սեպտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը: Ժամը 10։20-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ Սմբատ Սաֆեյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։