00:00:00

Դանակահարություն՝ Արմավիրում. «Կալիֆորնիա» ակումբի անվտանգության աշխատակիցները հոսպիտալացվել են

18:55, 06 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում դանակահարված քաղաքացիներ կան, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00–ի սահմաններում Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի վրա գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբի դիմաց  վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:

Մինչ ոստիկաններն ու քննիչները որոնում էին Արսեն Մ.-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ Արթուր Ս.-ն  «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք վնասվածքով», իսկ Միհրան Ք.-ն «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են իրենց մոտ:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու  ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են «Կալիֆորնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր