00:00:00

Փաշինյանի հանձնարարականը Օսիպյանին. կլինե՞ն ձերբակալություններ

16:11, 17 մայիս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին: «Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, և ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Փաշինյանն ասաց, որ պետք է լուծել նաև տուժած քաղաքացիների հարցերը: «Նրանց ավտոմեքենաները ջարդվել են, և պետք է հասկանալ, թե ինչպես է ու ով է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն անդարադրձավ նաև Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին: «Հիկա պարզվում է, որ գործ է հարուցվել կամ չի հարուցվել ու արդյունքում կարճվել է, ես կարծում եմ, որ այս գործելակերպին պետք է վերջ տանք, երբ որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից , որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց,  որ կլինեն շատ հստակ ուղերձներ: «Ես ակնկալում եմ, որ ստուգվի կարճման օրինականությունը , որովհետև եթե այն հրապարակումները, որ մամուլում գրվում է, համապատասխանում են իրականությանը, ակնհայտ է, որ այդ կարճման որոշումը օրենքի հետ որևէ կապ չունի»,-ասաց նա: Արձագանքեց նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով խոսեց «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ տեղի ուենցած հարձակման դեպքից, երբ հարձակվել էին Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջած ցուցարարների վրա: Նա ասաց, որ այս հարցին ևս պետք է ոստիկանությունը ուշադրություն դարձնի: «Ընդհանրապես, մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի, բացառված բռնության որևէ դեպք , որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ պետք է ունենալ բռնությունից զերծ հանրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր