Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30–ի սահմաններում Թևոսյան փողոցում «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Mercedes G -ն կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ, նաև զրկված է եղել ավտոմեքենան վարելու իրավունքից։