00:00:00

Սևանա լճի «Ոսկե ափ» կոչվող լողափում քաղաքացի է ջրահեղձ եղել․ shamshyan.com

14:35, 05 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում «Ոսկե ափ» կոչվող լողափում քաղաքացի է ջրահեղձ եղել։ 

Օպերատիվորեն ժամանած ջրափրկարար Վահե Մելքոնյանը ափից մոտ 40 մետր հեռավորության վրա ջրի մեջ հայտնաբերել է տղամարդու դին և դուրս բերել ափ։ Ոստիկաններն ու քննիչը պարզել են, որ ջարհեղձ եղած քաղացին Երևանի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Խ․-ն էր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր