Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Ատավազդ Փ․-ն իր վարած ՈՒԱԶ 452 D մակնիշի ավտոմեքենայով Մ 16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ հատվածվում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտավազդ Փ․-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 71-ամյա Սուսաննա Ե․-ն, 71-ամյա Արմեն Ե․-ն, 55-ամյա Դոնարա Ա․-ն, 48-ամյա Խալիսա Կ․-ն, 75-ամյա Սիրան Մ․-ն, 61-ամյա Արևիկ Ե․-ն և 78-ամյա Սերժիկ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Նասիբյանի գլխավորությամբ։ Վթարի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։