Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։