00:00:00

Դшնшկшհшրություններ՝ Երևանում, ահազանգ է ստացվել, որ «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա

15:31, 03 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ահազանագ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

 Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Գևորգ Խ-ն և 66-ամյա Ռուբիկ Կ-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը Անդրանիկի փողոցի 29 հասցեի դիմացի այգում Ռուբիկ Կ-ն, նրա որդին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Կ-ն և Գևորգ Խ-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Դավիթ Շ-ի և 18-ամյ Էդիկ Շ-ի հետ, որի արդունքում Գևորգ Խ-ն և Ռուբիկ Խ-ն ստացել են նշվծա վնասվածքները։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր