00:00:00

Կոտայքի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե գովազդային վահանակին, կա 5 վիրավոր

10:22, 03 սեպտեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ա. Խուդինյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար մասում և բախվել երկաթե գովազդային վահանակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խուդինյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Ս. Խուդինյանը, 18-ամյա Կ. Խուդինյանը, 23-ամյա Գ. Հակոբյանն ու Լոռու մարզի բնակիչ՝ 64-ամյա Ս. Անդրեասյանը մարմնական վնասցածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր