00:00:00

Դավիթաշենի թիվ 58 մանկապարտեզն այսուհետ երեխաներին կներկայանա հիմնովին վերանորոգված. կարմիր ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու երեխաները

16:41, 01 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ուրախ եւ տոնական տրամադրություն էր Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 58 մանկապարտեզում: Վերանորոգված  մանկապարտեզը նորովի իր դռները բացեց մանուկների առաջ:

Մանկապարտեզի տնօրեն Ասյա Ավագյանը շնորհավորեց իր սաներին մաղթելով խաղաղ, բարի ուսումնական տարի. «Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ` մաղթելով խաղաղ, բարի ուսումնական տարի ամենքիս։

Նշեմ, որ 2021 թվականից սկսվեց մեր մանկապարտեզի վերանորոգումը, և այսօր մենք ողջ անձնակազմով, ծնողական համայնքով և սաներով անչափ երջանիկ ենք, որ վերջապես վերաբացվեց մեր սիրելի մսնկապարտեզը և այսոիհետև մեր փոքրիկների առօրյան անցնելու է այս ապահով, լուսավոր և գեղեցիկ միջավայրում։

 Ցանկանում եմ նշել, որ այս ուսումնական տարում մանկապարտեզ կհաճախի թվով 330 սան։
 
Եվ մենք հոգ ենք տանելու, որ այս գեղեցիկ միջավայրին համահունչ մեր բալիկները ստանան որակյալ կրթություն, լինեն ֆիզիկապես ակտիվ և առողջ մարզավիճակում։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ապագայի կիրթ, գիտակից, հայրենասեր և լավ քաղաքացի դաստիարակելու հիմքն է դրվում, և մեր մանկավարժական թիմը ինչպես միշտ, այնպես էլ հիմա, շարունակելու է պատվով կատարել այդ գործը։

Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի,Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերին, բոլոր նրանց, ում աջակցությամբ իրականացվեց մանկապարտեզի վերանորոգումը»։

Մանկապարտեզի հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ Երևանի  քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր