00:00:00

Դումանյանը` կնոջ` իշխանությանը քննադատող գրառման մասին

14:16, 01 սեպտեմբեր 2022 Հասարակություն

«Իմ կնոջ ֆեյսբուքյան գրառումներին առանձնապես չեմ հետևում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահարմ Դումանյանը՝ անդրադառնալով իր կնոջ` իշխանությանը քննադատող գրառման մասին․հարցին: «Բայց այդ դեպքը ինչի մասին է. իմ կինը պատասխանել է տվյալ անձին…

Տվյալ անձը գիտե՞ք ինչ է արել՝ էլեմենտար մանիպուլյացիա, մոնտաժ է արել, խոսքը վերաբերել է լրիվ ուրիշ բանի, ինքը իրեն հետաքրքրող, իրեն սնուցող ինչ-որ նյութ է գտել ու դա է տարածել: Տվյալ անձին խորհուրդ կտամ լսել տաղանդավոր երգիչ Վլադիմիր Վիսոցկու մի հայտնի երգ ու ընդհանրապես կեղտոտ կոշիկնեով չմտնել սրբավայր և չապականել: Թող զբաղվեն հանրօգուտ գործով: Չի կարելի մարդկանց դժբախտության վրա երջանկություն կառուցել»,- նշեց Դումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր