00:00:00

Հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը Գեղարքունիքի մարզում. տեղակայված է եղել ծանր տեխնիկա

13:33, 01 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ս․թ․ օգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մ․ Մարտունի-Գետափ  ավտոճանապարհի տարբեր հատվածներում  հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր