00:00:00

Երևանում և մի շարք շրջաններում սեպտեմբերի 1-4-ի օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի

12:58, 01 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի. տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-ին, 6-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր