ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրում է․
«Գլաձորի համալսարան, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»:
Այսօր այն պատմամշակութային արգելոց-թանգարան է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում:
Շնորհավոր Գիտելիքի եւ դպրության օրը»։