ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։
ՀՀ ոստիկանությունից Irakanum.am-ին տեղեկացրին, որ օգոստոսի 31-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացիներ կան, «Ֆիատ» ավտոմեքենայով, որոնք կասկածելի են թվում:
«Մեկնած օպերատիվ խումբը նշված անձանց տեղափոխել է բաժին և ստեղծված փաստաթղթերի հետ փոխանցել նախաքննական մարմին։ Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։